Լեռնային Ղարաբաղում կրակոցների ինտենսիվացում կարելի է սպասել սեպտեմբեր–հոկտեմբերին։ Այս մասին հուլիսի 13-ին լրագրողներին ասել է Հատուկ նշանակության հետախույզների դիվիզիայի հիմնադիր եւ հրամանատար Վովա Վարդանովը։
Նրա խոսքով՝ օգոստոսին Ադրբեջանում ավարտվում են Թուրքիայի բանակի աջակցությամբ հատուկ նշանակության ջոկատայինների պատրաստության դասընթացները։ Նոր զինվորականներին հետո ուղարկում են մարտական գործողությունների։ Բայց առավել ուժեղ լարվածության պետք է սպասել աշնանը, երբ հակառակորդը կարող է օգտվել խոնավ եղանակից եւ փորձել հարձակվել փոքր խմբերով։ «Նրանք գիտեն, որ եթե նրանց դեմ տեխնիկա հանվի, այն կխրվի ցեխի մեջ, այդ պատճառով էլ կակտիվանան»,– ասել է Վարդանովը։





























