News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այս մասին այսօր` հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե իշխող կուսակցությունը կադր չուներ, որ Գյումրիում սատարում է նախկին ԲՀԿ-ականին:

Ըստ Արմեն Աշոտյանի` իրենք արդեն իսկ ապացուցել են, որ քաղաքական մենաշնորհի խնդիր չունեն. կան նույնիսկ նախարարներ, որոնք անկուսակցական են:

«Սա քաղաքական ընտրություն է, որտեղ պայքարելու ենք մեծագույնս ներկայացվելու համար: Այս ընտրություններն անձնավորված են, սակայն անձի համար չեն: Ակնհայտ է, որ սրանք քաղաքական ընտրություններ են: Սամվել Բալասանյանի դեպքում մեզ համար կարեւոր է, որ գյումրեցին բարձր է գնահատում Բալասանյանի կատարած աշխատանքը, նվիրվածությունը քաղաքին: Սա մեզ թույլ է տալիս` փաստելու, որ մեր թիմով կարող ենք հաջողության հասնել Գյումրիում: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու անկուսակցական թեկնածու, նշեմ, որ մենք շարունակելու ենք ներգրավել մարդկանց, որոնք լավագույնս կաշխատեն տարբեր ոլորտներում: Մենք կոմունիստական կուսակցություն չենք եւ չենք լինելու»,- ասաց նա:

Կուսակցության փոխնախագահը նշեց, որ կարեւոր է, որ լինեն կուսակցական, սակայն դա պարտադիր պայման չէ:

Նշենք, որ Գյումրիում ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է դաշինքով: Սա նույնպես պետք է դեռ հաստատվի ԳՄ նիստում:

«Չզարմանաք, որ մոտ ապագայում այլ դաշինքներ նույնպես մեզ միանան»,- հավելեց Աշոտյանը:

Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի սկզբին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
Նա կոչ արեց խաղաղության հասնել այնպես, որ Կիրանցի բնակիչը այս պրոցեսից…
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Առավոտյան մոտեցա ոստիկաններին, խնդրեցի ճանապարհը բացել, որ կողքի գյուղերի ժողովուրդը ստիպված չլինեն այդքան ժամանակ ծախսել ու շրջանցել, ասացին վաղը կբացվի ճանապարհը...
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից...
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը վերաբերող...
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի...
Ամենաշատ