News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Քաղաքապետը, ոչ անտիկվարիատ է, ոչ Պիկասոյի կտավ, եւ ոչ էլ Ֆաբեռժեի ձու, որ որքան հին լինի ՝ այնքան արժեքավոր: Այս մասին հայտարարել է ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ավելի հին է, քան ԲՀԿ-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադառնալով դիտարկմանը, թե իշխող կուսակցությունը կադր չուներ, որ Գյումրիում սատարում է նախկին ԲՀԿ-ականին, ասել էր. « Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»:

Ըստ Արմեն Աշոտյանի` իրենք արդեն իսկ ապացուցել են, որ քաղաքական մենաշնորհի խնդիր չունեն. կան նույնիսկ նախարարներ, որոնք անկուսակցական են. «Սամվել Բալասանյանի դեպքում մեզ համար կարեւոր է, որ գյումրեցին բարձր է գնահատում Բալասանյանի կատարած աշխատանքը, նվիրվածությունը քաղաքին: Սա մեզ թույլ է տալիս` փաստելու, որ մեր թիմով կարող ենք հաջողության հասնել Գյումրիում»:

Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի սկզբին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը վերաբերող...
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի...
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
Ոստիկանները շրջափակեցին գյուղ մտնող բոլոր մուտքերը՝ հայտարարելով, թե հատուկ գործողություններ են...
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրթաթերթը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հայտնեցին, թե կարգապահական...
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Նիկոլ Փաշինյանն ասում ա՝ կոմպլիմենտ եք անում, որ ասում եք՝ թուրք, բա Թուրքիայի ու Ադրբեջանի հերոս ա ինքը...
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
Կիրանցի բնակիչները մեզ պատմել են, որ երեկ ողջ օրն ամբողջ գյուղով հետեւել են՝ արդյոք Կիրանցում է՞լ են...
Ամենաշատ