News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պետծառայողների սոցփաթեթի հանգստի բաղադրիչում առկա չարաշահումները կազմել են 300 մլն դրամ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, կառավարության նիստում նշել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Նրա խոսքով, վարչապետի 2016-ի մարտի 24-ի հանձնարարությամբ, ՎՊ-ն ուսումնասիրություններ է կատարել սոցփաթեթի շահառուների հանգստի կազմակերպման ծախսերի մասով, մասնավորապես ուսումնասիրվել են Ծաղկաձորում, Դիլիջանում, Արզաքանց, Արզնի, Արտավան համայնքներում առկա հանգստյան տներն ու հյուրանոցները եւ հայտնաբերվել է մոտ 300 մլն դրամի տարբեր տիպի խախտում:

«Ծաղկաձորում 21 հանգստյան տներում եւ հյուրանոցներում հայտնաբերել ենք 128 մլն 681 հազար դրամի խախտում: Ջերմուկի 13 հանգստյան տներում հայտնաբերվել է  62 մլն 437 հազար դրամի խախտում: Դիլիջանի 7 հանգստյան տներում՝ 43 մլն 490 հազար դրամի խախտում»,-ասաց նա:

Իշխան Զաքարյանի խոսքով, ծախսերը կատարվում են զբոսաշրջային օպերատորների կողմից, որոնց լիցենզավորում է Էկոնոմիկայի նախարարությունը. խոսքը 69 զբոսաշրջային օպերատորների մասին է, որոնցից ՎՊ-ն ուսումնասիրություն է կատարել 7-ում:

Վերահսկիչ պալատը պարզել է, որ որոշ զբոսաշրջային ընկերություններ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ ունեցած իրենց պարտավորությունները, բյուջեից ստացված գումարները ծախսել են այլ նպատակներով, ինչի պատճառով էլ գոյացել են այս պարտքերը:

Հավաստագրերը տրված են եղել սոցփաթեթի շահառուների անունով, սակայն հաճախ օգտվել են շահառու չհանդիսացող անձինք: Երրորդ խնդիրը սոցփաթեթի գումարի ապօրինի կանխիկացումն է: ՎՊ նախագահը ընդգծեց, որ մի քանի զբոսաշրջային ընկերություններ ծառայություններ են մատուցել առանց Էկոնոմիկայի նախարարությունում հաշվառված լինելու և ըստ այդմ, հաշվառումը կրել է ձևական բնույթ: 

Խախտումներից մեկն էլ այն է, որ սոցփաթեթի գումարները պետբյուջեից փոխանցվել են բանկերում բացված հաշիվներին, սակայն մի շարք բանկերի կողմից զբոսաշրջային օպերատորներին փոխանցումներ չեն կատարվել: 

«Ելնելով վերոգրյալից՝ Վերահսկիչ պալատն առաջարկում է ՀՀ կառավարությանը՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները շրջանցելու, ինչպես նաև սոցիալական փաթեթի գումարների անօրինական կանխիկացման դեպքերը բացառելու համար լրամշակել սոցփաթեթի հանգստի բաղադրիչին վերաբերվող դրույթները», -ասաց Իշխան Զաքարյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին, թե որոշե՞լ է Վերահսկիչ պալատի խորհուրդը, ինչ են անելու ուսումնասիություների արդյունքները, ՎՊ նախագահն ասաց, որ ուսումնասիրություների արդյունքները հասկանալու համար պետք է 100 տոկոսով լիցենզավորված կառուցներում ուսումնասիրություն կատարվի: Իշխան Զաքարյանը խնդրեց, որ վարչապետի վերահսկողական ծառայությունը ևս համագործակցի իրենց հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ