«Արմենիա» ավիաընկերության՝ հայկական շուկա գալը քիչ է, որ կարողանանք ասել, թե մենք հայկական ավիափոխադրող ունենք, շուկայում գները շարունակում են թելադրել ռուսական ավիաընկերությունները: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արմենիա Թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Մարինե Կպրյանը:

«Ռուսական ավիաընկերություններն էն թելադրում գները: Լարսի անցակետի փակումից հետո էլ պայմանավորված բարձրացան տոմսերի գները»,- ասաց Մարինե Կպրլյանը:

Հիշեցնենք, որ տեղումների հետեւանքով հունիսի 23-ին փլուզվել էր Լարսի ավտոճանապարհի մի հատվածը, ինչի հետեւանքով անցակետը փակ էր  մինչեւ հուլիսի 6-ը, որից հետո ցերեկային ժամերին ճանապարհը բացվում է, իսկ երեկոյան փակվում:

Անցակետի փակվելուց հետո ավիատոմսերի գները կրկնակի բարձրացել են: