News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ընտանիքը նվերներ է ստանում նախարարի կնոջ՝ ԱՄՆ–ում ապրող բարեկամներից։ Այս մասին հուլիսի 14-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով արտասահմանից ստացած թանկարժեք նվերների մասին հարցին։

Նա նշել է, որ իր կնոջ ընտանիքն ԱՄՆ–ում ապրում է 1995-ից։ «Հաճույքով կկիսվեմ ընտանիքիս խնդիրներով։ Իմ կնոջ ընտանիքն ապրում է ԱՄՆ–ում՝ մայրը, քեռին, եղբայրը, նրանց ընտանիքները։ Կարծում եմ, որ տարին մեկ անգամ եղբայրները կարող են իրենց քրոջն ու նրա երեխաներին նվերներ տալ»։

Այդ դիտարկմանը, թե նա խոշոր գումարներ էր պարգեւ ստանում նաեւ նախքան նախարար դառնալը, Մուրադյանը պատասխանեց, որ «խոշոր» հասկացությունը հարաբերական է, իսկ նվերներ ինքը ստանում է 1995-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ