News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արեւիկ ազգային պարկի տարածքում հուլիսի 13-ի կեսօրից բռնկված հրդեհը մինչեւ հիմա մարել չի հաջողվում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ը տեղեկանում է, որ քամին խանգարում է հրդեհաշիջման աշխատանքներին:

Այրվող հատվածի ծավալը մեծացել է՝ 100 հա դառնալով 200 հա: Դրանից 4 հա՝ «Արեւիկ» ազգային պարկի տարածքում է:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են Մեղրի քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արեւիկ» ազգային պարկի 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող եւ տեղի 15 բնակիչներ:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին՝ ժամը 14.43-ին ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 2,5 հա՝ «Արեւիկ» ազգային պարկի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ