News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրո 2016-ը ավարտվեց, սակայն ինչպեսեւ բոլոր մրցաշարերը, նրա մասին դեռ երկար կխոսվի: Առաջին անգամ պատմության մեջ Եվրոն տեւեց ոչ թե 21 օր, այլ մեկ ամիս, առաջին անգամ այն ունեցավ 1/8 եզրափակիչ, խաղացին ոչ  թե 16 այլ 24 թիմեր:

Ֆրանսիայի կողմից Եվրոն կազմակերպելու մասին շատ խոսվեց: Առաջնության սկզբում եղան բազմաթիվ ընդհարումներ երկրպագուների միջեւ, սակայն պետք է ասել, որ Ֆրանսիան շատ լավ լուծեց իր առջեւ դրված խնդիրը: Չեղան ահաբեկչություններ, ինչպես նաեւ ֆրանսիացիները կարողացան ապահովել հարյուր հազարավոր երկրպագուների ժամանցն ու կացարանը: Կարծում եմ Թուրքիան, որը մեկ միավոր զիջեց Ֆրասիային, Եվրոպայի առաջնության ընրության վայրի քվեարկության ժամանակ, այսկերպ չէր կարողանա կազմակերպել առաջնությունը:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

Իզուր չէ, որ գերմանացիները, որոնք պարտեցին Ֆրասիային ինչ-որ տեղ նաեւ վատ մրցավարության արդյունքում, գնեցին Ֆրասիական հեղինակավոր L'equipe առաջին էջը, որտեղ տեղադրեցին «Շնորհակալություն քեզ, Ֆրանսիա հյուընկալության համար» խորագիրը:

Սակայն Ֆրանսիան ի զորու չէր այնպես անել, որ առաջնությունը լինի դիտարժան: Որպես Եվրո 2016-ի ամբողջ ընթացքի ականատես, փորձեմ իմ վերլուծությունն անել, թե ինչու Եվրոն ստացվեց պակաս դիտարժան:

Մասնակիցների քանակը

Այն, որ UEFA-ն սխալվել է մասնակից թիմերի քանակն ավելացնելով ութով, խոսվում էր դեռ շատ վաղուց, սակայն մինչեւ չփորձարկեին, պարզ չէր դառնա, արդյոք այս նորարարությունը հաջողված կլինի, թե ոչ: Հենց խմբային փուլը ցույց տվեց, որ Եվրոպայի առաջնության համար այսքան թիմ ունենալը սխալ է: Ուժեղ թիմերը՝ Գերմանիա, Իսպանիա, խմբային փուլում մեծ ջանքեր չէին գործադրում, քանի որ ստացում էր անգամ մեկ հաղթանակը կարող է թիմին դուրս բերել խմբից: Առաջին անգամ էր, որ անգամ երրորդ տեղ գրաված թիմը կարող էր դուրս գալ փլեյ-օֆ փուլ: Այդ պատճառով թիմերը մեծ ջանքեր չէին գործադրում եւ խնայում էին ուժերը: Արդյունքում Եվրոյի խմբային փուլի խաղերի մեծ մասը ստացվեցին բավական դժգույն ու գոլազուրկ: Եթե համեմատենք նույն ԱԱ 2014-ի հետ, որն առանձնացավ իր գոլառատությամբ եւ հետաքրքրագույն խաղերով, կտեսնենք, որ այնտեղ չկար երրորդ տեղի հույս եւ խմբերում հիմնականում ուժեղ թիմեր էին: Կային մահվան խմբեր, որտեղ ամեն մի խաղը հավասարվեց արվեստի գործի, իսկ թույլ խումբ միայն մեկ էր, ինչպես միշտ Ռուսաստանինը: Արդեն հիմա, հետադարձ հայացք գցելով, կարելի է հստակ ասել, որ 24 թիմը չափից դուրս շատ է Եվրոպայի առաջնության համար: Իհարկե, Հյուսիսային Իռլանդիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ավստրիայի, Ալբանիայի  հավաքականներն արժանի են հարգանքի, բայց այս առաջնությունում նրանք լիովին ավելորդ էին:

Հոգնածություն

Եթե տասնամյակներ առաջ ֆուտբոլային աշխարհի գլխավոր իրադարձությունները Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններն էին, ապա հիմա այն մեծ գումարները, որոնք ծախսվում են ակումբային առաջնությունների վրա, մնացած ամեն բան հետ են գցում: Եվրոպայի առաջնության մասնաիկցների մեծ մասն ամբողջ տարի չարչարվում է ազգային առաջնությոններում, զուգահեռ խաղում Չեմպիոնների լիգայում, գավաթի խաղերում եւ տարվա վերջին հոգնած գալիս ու մասնկացում է Եվրոյին: Դա երեւում էր մի շարք ֆուտբոլիստների մոտ: Այդ իսկ պատճառով սպասել մեծ արդյունավետություն, այդքան էլ ճիշտ չէ:

Համեմատությունն Եվրոյի ու աշխարհի խաղերի հետ

Այստեղից հարց է առաջանում՝ այդ դեպքում, ինչո՞ւ երկու տարի առաջ անցկացված աշխարհի առաջնությունը ստացվեց այդքան դիտարժան ու հետաքրքիր: Պատճառը մեկն է՝ ուժեղ մրցակցությունը: Աշխարհի առաջնությանը մասնակցում են բոլոր մայրցամաքների ուժեղագույնները: Հարավային Ամերիկան ներկայացնող թիմերը, ինչպես գիտեք ԱԱ-ի խաղերին սպասում են յուրահատուկ ոգեւորությամբ, այտեղ ակումբային առաջնությունները դեռ չունեն այն թափը, ինչպես Եվրոպայում է, բացի այդ ֆուտբոլի հարցում հարավամերիկացիները միշտ աչքի են ընկնում ուժեղ հայրենասիրությամբ:

Բացի դրանից վերջին տարիներին նրանց են միացել աֆրիկյան թիմերն: Երբեմն էլ լավ են հանդես գալիս ԱՄՆ, Ավստրալիայի կամ Ասիայի որոշ թիմեր: Ուժեղագույների պայքարը ստիպում է, որ հենց խմբային փուլից մենք դիտենք դիտարժան խաղեր: Չնայած վերջերս FIFA-ի նորանշանակ նախագահ Ջիանի Ինտանտիոն հայտնեց, որ ԱԱ-ի մասնակից թիմերի քանակը կարող է ավելանալ եւս ութով  դառնալով 40 : Հուսանք նա դեռ կմտափոխվի:

Մարզչական աշխատանք

Եթե Չեմպիոնների լիգայում, ԱՊԼ-ում կամ Լա Լիգայում մենք հետեւում ենք մարզչական հիասքանչ աշխատանքներին, հիանում Դիեգո Սիմեոնեի, Կլոպի եւ մյուսների խելացի աշխատանքով, ապա Եվրոյին դա գրեթե հնարավոր չէ, քանի որ տարվա մեջ հինգ-վեց անգամ հավաքվող հավաքականի հետ դժվար է նորարարություններ հորինել: Այստեղ մարզիչները հաճախ հարմարվում են ֆուտբոլիստների խաղամակարդակին եւ ֆունկցիոնալ վիճակին: Հաճախ վերցնում նրանց ակումբային խաղաոճը: Այդ իսկ պատճառով տարեց տարի հավաքականների մասնակցությամբ մրցաշարերը գնալով ավելի քիչ նորարարություններ են բերում ֆուտբոլին՝ չհաշված նոր անունները:

Սխալ կազմած աղյուսակ

Ինչպես տեսաք այս Եվրոյին փյել-օֆ խմբի մասնակիցների ուժերը բաշխվեցին անհավասար: Աղյուսակի ձախ մասում հայտնվեցին ավելի թույլ թիմերը: Արդյունքում իր խմբում միայն երեք միավոր վաստակած Պորտուգալիան հայտնվեց ձախ հատվածում, իսկ առաջին տեղը գրաված Իսլանդիան աջ՝ որտեղ պետք է հանդիպեր Անգլիային, Ֆրանսիային: Ձախ հատվածում, բացի Ուելս – Բելգիա խաղից, դրամատիկ խաղեր չեղան, ուժեղ պայքար էլ չտեսանք: Հիմնականում լրացուցիչ ժամանակ: Մինչդեռ աջ մասում ուժեղագույները իրար տանջելով, ուժասպառ լինելով հերթով դուրս մնացին: Այսպես Իտալիան հաղթեց Իսպանիային, Գերմանիան հաղթեց Իտալիային եւ այդ խաղում ծախսեց բավականին ուժեր: Ֆրանսիայի հետ խաղում Գերմանիան ուներ կադրային կորուստներ եւ գերհոգնածություն: Ֆրանսիան իր հերթին բավական տանջվեց ու հոգնեց Գերմանիայի հետ խաղում: Այսպես աջ մասում ուժեղագույները մաղվեցին, մինչդեռ ձախից դուրս եկավ մի թիմ, որն այս առաջնությունում հիմնական ժամանակում միայն մեկ հաղթանակ էր տարել Ուելսի նկատմամբ, մյուս բոլոր խաղերում Պորտուգալիան ոչ ոքի էր խաղացել հիմնական ժամանակում:

Պորտուգալիայի ֆենոմե՞նը, թե՞ բախտի գործոնը

Այս առաջնության ժամանակ շատ եմ լսել հետեւյալ արտահայտությունները՝ Խորվաթիան ինքն էր մեղավոր, Պորտուգալիայի հետ թույլ խաղացին, Ուելսը թույլ խաղաց, Դիդյե Դեշամը պորտուգալացիների հետ վախկոտ ֆուտբոլ խաղաց: Իսկ ինձ թվում է, որ հենց Պորտուգալիան իր խաղով թելադրեց բոլոր մրցակիցներին խաղալ այդպես: Պորտուգալիան մեկ ֆուտբոլիստի թիմ էր: Չլիներ Ռոնալդուն, նրանց կարելի էր անվանել միջակ թիմ: 12 տարի առաջ, երբ Պորտուգալիան տանը պարտվեց եզրափակչում հույներին՝ նրանք հասկացան, որ ֆուտբոլը կարող է լինել նաեւ այլ ձեւ: Պորտուգալիայի ներկայիս մարզիչ Ֆերնանդու Սանտուշը այս կազմով փորձեց իրենց գլխից վերեւ չցատկել: Ամեն բան ավելի քան պարզ էր՝ խաղալ երկրորդ համարի տակ, հակագրոհներ ու Ռոնալդու: Իսկ երբ եզրափակչում թիմի առաջատարը դուրս մնաց, այստեղ արդեն գործեց թիմային խաղը: Եվ հենց այդ պատճառով հաղթեց ոչ թե աստղային Ֆրանսիան, այլ թիմային խաղը: Ինչպես եւ հաճախ լինում է: Այդ պատճառով, որքան էլ ծանր է ասել, բայց Պորտուգալիան Եվրոպայի ներկայիս չեմպիոնն է, այո թիմ, որը խմբից դուրս եկավ երեք միավորով: Բայց հաղթողներին երբեք չեն դատում:

Ֆուտբոլն ու պատահականությունները

Եթե ֆրանսիացիներն օգտագործեին իրենց բոլոր պահերը եզրափակչում, եթե լեհերը չվրիպեին 11 մետրանոցները, եթե խորվաթները չպարտվեին, եթե, եթե, եթե… մենք հիմա կասեինք Բռավո Դեշամ, բռավո Ֆրանսիա եւ այլն: Բայց ֆուտբոլում շատ բաներ կախված են լինում մանրուքներից, եւ ամեն բան կարող է որոշել մի քանի վայրկյանը: Եթե ԱԱ 2014- ի եզրափակչում  Հիգուայինը չվրիպեր, ամենայն հավանականությամբ, այժմ չեմպիոն կլիներ Արգենտիան: Եթե Ռոբենը կարողանար գրավել դարպասը ԱԱ-2010-ի եզրափակչում, Իսպանիան չէր դառնա չեմպիոն, բայց եթեներ չկան: Եթե այսպես եղավ, ուրեմն դա է ճիշտը:

Եվ վերջում, ինչպես արդեն ասացի ակումբային առաջնությունները այժմ իրենց ուժով գերազանցում են հավաքականների մասնակցությամբ մրցաշարերին, բայց երբեք ԵՐԲԵՔ Չեմպիոնների լիգայի ոչ մի եզրափակիչ աշխարհին չի նվիրում այնպիսի տոն, որը նվիրում են Եվրոպայի ու աշխարհի առաջնությունները, քանի որ հենց այստեղ ֆուտբոլիստները խաղում են ոչ թե փողի, այլ հայրենիքի համար: Եվ հենց այստեղ են հարյուր հազարավոր երկրպագուներ հավաքվում ու տոնում ֆուտբոլի տոնը: Այդ իսկ պատճառով ես արդեն սկսեցի հետ հաշվարկը, թե երբ են սկսվելու աշխարհի խաղերը Ռուսաստանում:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ