News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2017 -ին ԵՄ-ն կսկսի իրականացնել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը։ Այս մասին հուլիսի 15-ին՝  Երեւանում  ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարների քննարկման ժամանակ, ասել է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Ի հաստատումն դրա՝  նա անդրադարձել է նոր փաստաթղթերի նախագծերին, որոնք կազմվել են Բրյուսելում: «Դրանք մեր առաջնահերթությունների մի մասն են 2017–ի համար», - հավելել է նա: Եվրոպացի պաշտոնյայի պնդմամբ՝  ԵՄ-ն Արեւելյան գործընկերության երկրներին միանման է վերաբերում՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք որոշել են համագործակցել Եվրամիության հետ, թե ոչ։
«Բրյուսելը խտրականություն չի դնում։ Իհարկե, Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի հետ, որոնք ընտրել են եվրոպական ասոցիացիան, ԵՄ-ն ունի այլ օրակարգ, քան Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ։ Այնուամենայնիվ, ԵՄ-ն կողմնակից է համագործակցությանը, այլ ոչ թե բաժանարար գծերի:

«Նոր պայմանագրով  Հայաստան - ԵՄ բանակցությունները արդեն իսկ ընթանում են, եւ առաջընթացը նկատելի է: Մենք քննարկում ենք մեր աջակցության հետագա ուղղությունները», - ասել է Սվիտալսկին:

Հիշեցնենք, որ 2013-ից  ԵՄ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել առանց վիզայի: Իսկ Հայաստան – ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարից, պարզեցրել է Հայաստանի քաղաքացիների համար կարճաժամկետ վիզաների ընթացակարգերը դիմումների գործընթացը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ