News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ford Sollers ընկերությունը սկսել է Հայաստան ռուսական արտադրության թեթեւ մարդատար Ford ավտոմեքենաներ ներկրել: Այս մասին գրում է Gazeta-ն:

Հայաստանն ընկերության համար արտահանման երրորդ շուկան է դարձել՝ Ղազախստանից եւ Բելառուսից հետո:

Մատակարարվող մեքենաները մի քանիսն են՝ Ford Fiesta (սեդան եւ 5 դռնանի հեչբեկ), Ford Focus, Ford Mondeo, Ford Explorer, Ford Kuga եւ Ford EcoSport:

Նոր Ford Fiesta սեդանը, ինչպես նաեւ նոր Ford Mondeo-ն եւ Ford EcoSport-ը, հայկական շուկա առաջին անգամ են ներկրվում:

Մեքենաները մատակարարվելու են Հայաստանում Ford-ի պաշտոնական ներկայացուցչի՝ «Ֆորա» ընկերության միջոցով:

Ընկերությունում հույս ունեն, որ ռուսական արտադրության մեքենաները կօգնեն ամրապնդել Ford-ի դիրքերը Հայաստանում եւ մեծացնել շուկայում ընկերության մասնաբաժինը՝ մրցունակ գնի եւ մոդելային շարքի բազմազանության շնորհիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ