Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ զինվորականների մի խումբ հեղաշրջման փորձ է կատարել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ավելի վաղ ականատեսները հաղորդել էին Անկարայում հնչած կրակոցների մասին: Նշվում էր նաեւ, որ քաղաքի երկնքում ռազմական օդանավեր եւ ուղղաթիռներ են պտտվում:
Ստամբուլում էլ երթեւեկության համար փակվել է Բոսֆորի կամուրջը:





























