Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը պատանդառվել է երկրում ռազմական հեղաշրջում կազմակերպած խմբի կողմից: Այս մասին գրում է Hurriyet Daily News-ը՝ վկայակոչելով Անադոլու գործակալությունը:

CNNTürk-ն իր հերթին հաղորդել է, որ զինվորներով լի երկու ավտոբուս մտել է TRT հանրային հեռուստաալիքի Անկարայի շենքի տարածք: Հեռուստաալիքը եղանակի տեսություն է հաղորդում:

CNN-ի հաղորդմամբ էլ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանգստի է մեկնել: