Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձ անողները կապ ունեն Գյուլենի շարժման հետ: Այս մասին գրել է Daily Sabah-ը:

Էրդողանը քաղաքացիներին կոչ է արել դուրս գալ փողոցներ, հրապարակներ, գնալ օդանավակայան՝ իրենց ուժն ու միասնակությունը ցույց տալու համար:

Նա նշել է, որ ինքն է գլխավոր հրամանատարը, համոզմունք է հայտնել, որ «կհաղթահարենք սա»՝ հավելելով, որ հեղաշրջման կազմակերպիչները թանկ կվճարեն իրենց արարքի համար:

Ըստ Էրդողանի՝ կատարվածը ընդամնեը Զինված ուժերի ներսում մի խմբի ձեռքի գործն է:

Թուրքիայի նախագահը նաեւ ասել է, որ ինքն այժմ Ստամբուլի իր տանն է, եւ անպայման կգնա Անկարա: