Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչից հետո Ստամբուլի Թաքսիմ հրապարակում մարդիկ են հավաքվել: Այս մասին հաղորդում է Sky News-ը:

Հավաքվածները դրոշներ են ծածանում: Հրապարակում բախումներ են սկսվել: BBC-ի փոխանցմամբ՝ Թաքսիմում կրակոցներ են լսվել:

Իսկ Անկարայում տանկերը գնդակոծում են երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի շենքը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գնդակոծության է ենթարկվել նաեւ խորհրդարանը: Daily Sabah-ը հաղորդում է երկու գեներալի ձերբակալության մասին: