Անկարայում երկու պայթյուն է որոտացել: CNN-Turk-ի տվյալներով՝ երկուսն էլ պետական TRT հեռուստաալիքի շենքում:

Ըստ AP գործակալության, ռազմական ուղղաթիռները հարձակվել են TURKSAT արբանյակային կայանի գրասենյակի եւ Անկարայի ոստիկանության կենտրոնակայանի վրա:

Բացի այդ, տասնյակ տանկեր շարժվում են դեպի նախագահական պալատ: Քաղաքացիական մի ավտոմեքենա փորձել է կանգնեցնել տանկերից մեկը, սակայն վրաերթի է ենթարկվել: