Անկարայում ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանման վրա հարձակման հետեւանքով 17 իրավապահ է զոհվել: Այս մասին հաղորդել է թուրքական Anadolu գործակալությունը:

Նշենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդեցին Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի մասին:

Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, կրակոցներ են հնչել, պայթյուններ որոտացել: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը գրավելու մասին:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է իրադարձությունների անօրինականության մասին: