News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նիսում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով վերջին տվյալներով վիրավորված հայեր չկան:

«Այս պահին չկա տեղեկատվություն, որ վիրավորվածներ կան»,- NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նշենք, որ ահաբեկչության հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել. երիտասարդը կինը Ֆրանսիա էր տեղափոխվել մի քանի տարի առաջ, մանկահասակ երեխա ուներ:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան բեռնատարի վարորդը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որոնք հավաքվել էին Նիսի Անգլիական ափին՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունը դիտելու։ Ականատեսների վկայությամբ՝ բեռնատարը, 2 կմ զիգզագաձեւ ընթացքով անցնելով, ճզմել է մարդկանց։ Վարորդը սպանվել էր ոստիկանական ուժերի կողմից։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարձակումը ահաբեկչություն է որակել։

Պաշտոնական տեղեկություններով՝ հարձակման հետեւանքով 84 մարդ է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա: Ըստ Փարիզի դատախազության՝ ահաբեկչության հետեւանքով տուժել է 202 քաղաքացի: Նրանցից 52-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 25-ն էլ վերակենդանացման բաժանմունքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ