Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը անցել է Թուրքիայի հետ սահմանի պահպանության ուժեղացված ռեժիմի, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը անցել է պետական սահմանի պահպանության ուժեղացված ռեժիմի»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ սահմանված ուժեղացված ռեժիմը պայմանավորված է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձով: