News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Էրեբունու բաժնի տարածքը եւ մերձակա փողոցները փակ են, ոստիկանությունը մեծ ուժեր է կուտակել տվյալ տարածքում։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե իրավապահները թույլ չեն տալիս լրագրողներին մոտենալ շենքին։ Տարածքում նաեւ զրահապատ մեքենաներ են կուտակվել։

Նշենք, որ այսօր առավոտյան, ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել հայտնելով, առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ