News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Ոստիկանության պարեկապահակային գնդի վրա հարձակման հետեւանքով հրազենային վնասվածքներ ստացել երեք ոստիկաններ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։

«Մի խումբ անձինք հարձակում են գործել ոստիկանության ՊՊԾ գնդի վրա, մուտք են գործել տարածք եւ այնտեղ բռնությամբ պատանդների են պահում։ Պատանդները ոստիկանության ծառայողներ են։

Հարձակման ընթացքում սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը։ Հրաձգային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Եւս մի քանի հոգի այլ մարմնական վնասվածքներ են ստացել»,- նշել է Պողոսյանը։

Տպել
Ամենաշատ