News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունն ի վիճակի է վնասազերծել պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակված անձանց։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։

Նրա խոսքով, ներկայումս նրանց հետ բանակցություններ են ընթանում, իրավապահները նրանց կոչ են անում հրաժարվում հանցավոր մտադրություններից եւ հանձնվել։ «Եթե մեր հորդորները չլսվեն, մենք ի վիճակի ենք վնասազերծելու նրանց։ Մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում»,- ասել է Պողոսյանը եւ հավելել, թե բանակցությունները շարունակվելու են այնքան, քանի դեռ հույս կա, որ ամեն ինչ խաղաղ ավարտ կունենա։

Փոխոստիկանապետը նշել է, թե հարձակվողները ներկայացրել են մեկ պահանջ՝ Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու մասին։ Գրոհողների կողմից վիրավորներ չկան, ասել է Պողոսյանը։

Նշենք, որ հարձակման հետեւանքով զոհվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը։ Հրաձգային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ