News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա հիշեցրել է, որ այսօր՝ հուլիսի 17-ին, ապստամբները գրավել են ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի զորամասը եւ ամուր պաշտպանություն կազմակերպել, նշելով, որ ոստիկանությունը պատրաստվում է գրոհել ապստամբներին եւ ցանկացած գնով հետ վերադարձնել զորամասի նկատմամբ վերահսկողությունը:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ապստամբները չեն հանձնվելու եւ մարտնչելու են մինչեւ վերջին փամփուշտը, եւ ոստիկանության բախումը նրանց հետ ավարտվելու է հարյուրավոր զոհերով:

Քաղաքագետը հայտարարել է, որ անխուսափելի եղբայրասպան բախումը կանխելու համար քաղաքացիները պետք է շտապ հանրահավաք նախաձեռնեն ՀՀ ոստիկանության գլխավոր շենքի մոտ՝ ուժ չգործադրելու եւ ճգնաժամը բացառապես բանակցային ճանապարհով կարգավորելու պահանջով:

Հիշեցնենք, որ հարձակման հետեւանքով զոհվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը։ Հրաձգային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ