News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը շարունակում է հորդորել ՊՊԾ գունդը գրաված անձանց հեռու մնալ սադրանքներից, հանցագործությունից, ավելորդ արյունահեղությունից եւ մարդասպանությունից: Այս մասին այսօր` հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

«Նրանց պահանջը չի փոխվել, դեռեւս կան պատանդներ, որոնք ոստիկաններ են»,- ասաց Հունան Պողոսյանը` հրաժարվելով նշել, թե քանի զինված մարդ կա ներսում:

Փոխոստիկանապետը հերքեց մամուլում տեղ գտած լուրերը, թե Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխելու են Էրեբունիի ոստիկանության բաժանմունք` իր համախոհների հետ բանակցելու համար։ Ըստ Պողոսյանի, Սեֆիլյանին չեն բերել, իսկ հարցին՝ կա արդյոք նման նպատակ, փոխոստիկանապետը պատասխանել է. «Առայժմ ոչ»։

Հարցին, թե արդյոք ոստիկանության թերացումն էր, որ չի կանխվել տեղի ունեցածը, Հունան Պողոսյանը պատասխանեց, թե թերություններ բոլորն էլ ունեն եւ այժմ նպատակահարմար չէ այդ մասին խոսելը:

Նշենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան զոհվել է, եւս չորսը վիրավորվել: Ավելի ուշ հաղորդվել է, որ զոհված ոստիկանը նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ