News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


30 ժամից ավելի է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խմբի անդամները ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ են պահում մի քանի ոստիկանների: Այս պահին իրավիճակը հանգիստ է, արտառոց դեպքեր չեն գրանցվել:

Այսօր վաղ առավոտյան դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը եւ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, որոնք կարճ ժամանակ անց հեռացել են՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:

ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ գիշերն ազատ են արձակվել երկու մարդ՝ մեկ ոստիկան եւ մեկ քաղաքացիական անձ: Նշվել է, որ զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող այլ անձանց, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, վայր դնել զենքերը եւ հանձնվել իշխանություններին: ԱԱԾ-ն հորոդորել է դադարեցնել զինված դիմադրությունը. «դրա համար դեռ կա ժամանակ եւ հնարավորություն»:

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը նշել է, որ այս պահին զինված խմբի ձեռքում կա 5 ոստիկան:

Խորենացի փողոցը առաջվա պես փակ է, մերթընդմերթ նկատվում է ոստիկանության մեքենաների ակտիվ շարժ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ