News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Այս պահի դրությամբ ՊՊԾ գնդում պատանդի կարգավիճակում կա հինգ ոստիկան։  Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։

Նրանց թվում են ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Հունան Պողոսյանը նախօրեին ազատ արձակված ոստիկանի ինքնության մասին որեւէ տվյալ չի նշել, միայն ասել է, որ  նա պարեկապահակային ծառայության աշխատակից է, եւ նրան ազատ են արձակել համապատասխան բանակցությունների միջոցով։ 

Հունան Պողոսյանը վստահեցրել է, որ երկուստեք պահանջների առումով ոչինչ չի փոխվել. «Մեր եւ իրենց պահանջների առումով ոչինչ առայժմ չի փոխվել»։ Նա պնդել է, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ բանակցություններ չեն ընթանում։

Ոստիկանապետը նույնպես  բանակցություններին չի մասնակցում. «Կա համապատասխան կոնտակտային սպա, որը բանակցում է ներսում գտնվող անձի հետ»։

Հունան Պողոսյանը հիշեցրել է իրենց պահանջը եւ նշել, որ փոխզիջումները պետք է լինեն երկուստեք. «Բանակցում ենք մի բանի շուրջ՝ հանձնել պատանդներին, դադարեցնել իրավիճակի հետագա սրումը եւ հանձնվել իշխանություններին։ Փոխզիջումների գնալու տարբերակը պետք է լինի երկուստեք, եթե իրենց կողմից լինի համապատասխան ադեկվատ քայլ, կլինի նաեւ մեր կողմից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ