News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Mercedes-Benz–ը ներկայացրել է ապագայի ավտոբուսի նախատիպը, որն ունի ավտոմատ կառավարում։ Կոնցեպտը, որը փորձարկել են Հոլանդիայի Bus Rapid Transit 20 կմ երկարությամբ մայրուղու վրա, ստացել է Future Bus անվանումը, հայտնում է Motor–ը։

Նախատիպի հիմքում Citaro ընտանիքի սերիական ավտոբուսներում օգտագործվող պլատֆորմն է։ CityPilot կոչվող ավտոմատ կառավարման համակարգն աշխատում է բազմաթիվ փոխանցիչների, տեսախցիկների, GPS մոդուլի միջոցով։ Mercedes–ից հայտնել են, որ ավտոբուսը կարող է կառավարվել մինչեւ 1 սմ ճշգրտությամբ։ Այն ճանաչում է լուսակրի ազդանշանները եւ իր ճանապարհին խոչընդոտները, ինչպես նաեւ ինքնուրույն կանգնում է կանգառներում։ Առավելագույն արագությունը, որով գործում է ավտոպիլոտը, կազմում է 70 կմ/ժ։

Future Bus–ի սրահում ֆուտուրիստական նստատեղեր են, մեծ դիսփլեյ, նորարարական տոմսերի հաշվիչ եւ սմարթֆոնների անլար լիցքավորման համակարգ, որը տեղադրված ուղեբեռի դարակների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ