Թուրքական դատարանը կալանման որոշում է կայացրել Թուրքիայի օդուժերի նախկին հրամանատար Աքըն Օզթուրքը եւ 25 գեներալի նկատմամբ։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայում հուլիսի 15–ի երեկոյան ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ գլխավոր կասկածյալ, Օդուժերի նախկին հրամանատար Աքըն Օզթուրքը հերքել է հեղաշրջման փորձի կազմակերպման հետ իր կապը, սակայն դատարանը նրա եւ եւս 25 գեներալի նկատմամբ կալանման որոշում է կայացրել։