Հայաստանի ԱԻՆ-ը զգուշացնում է, որ հուլիսի 19-22-ը Սյունիքի հովիտներում եւ Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:

Խորհուրդ է տրվում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից եւ ֆիզիկական ակտիվությունից:

Հանրապետության տարածքում հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւելյան 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +25+26, իսկ վաղը ցերեկը՝ +38+39 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +27+31,

Կոտայքում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +27+31,

Գեղարքունիքում՝ +15+20, ցերեկը` +27+31,

Լոռիում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +27+32,

Տավուշում՝ գիշերը` +18+23, ցերեկը` +30+35,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +27+31,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +22+24, ցերեկը` +36+38,

Արարատում՝ գիշերը` +23+25, ցերեկը` +38+39,

Արմավիրում՝ գիշերը` +23+25, ցերեկը` +38+39,

Վայոց ձորի լեռներում՝ +15+20, ցերեկը` +27+31,

Վայոց ձորի նախալեռներում՝ +23+25, ցերեկը` +38+39,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +37+39,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +15+19, ցերեկը` +30+33,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +22+24, ցերեկը` +33+36։