Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը բավականաչափ տեղեկություններ է հավաքել այն մասին, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալված անձանց ծեծել են, բռնաբարել եւ խոշտանգել։
Կազմակերպությունը կոչ է անում անկախ դիտորդներին թույլ տալ տեսակցել ձերբակալվածներին՝ հավելելով, որ ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ։
Amnesty International–ը տեղեկություններ ունի, որ Անկարայում եւ Ստամբուլում ոստիկանությունը 48 ժամ շարունակ փակի տակ է պահում ձերբակալվածներին՝ հրաժարվելով ուտելիք, ջուր եւ բուժօգնություն ցուցաբերել, ինչպես նաեւ վիրավորելով եւ սպառնալով նրանց։ Վատագույն դեպքում նրանցից ոմանք դաժան ծեծի եի խոշտանգումների են ենթարկվելա, այդ թվում՝ բռնաբարությունների։
Կազմակերպության՝ Եվրոպայի հարցերով տնօրեն Ջոն Դալհուսեյնը նշել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է վերջ դնեն այդ պրակտիկային եւ անհապաղ թույլ տան միջազգային դիտորդներին այցելել ձերբակալվածներին։
Հաղորդվում է, որ ձերբակալվածներին թույլ չեն տալիս հանդիպել փաստաբանների եւ ընտանիքի անդամների հետ։