News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երբ Ժիրայր Սեֆիլյանը հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, նա ասել է, որ այդ հանդիպման գլխավոր թեման չի լինելու Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, այլ այս իրավիճակի հանգուցալուծման փորձերը: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, Խորենացի փողոցում կազմակերպված ասուլիսի ժամանակ նշել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

«Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությունը բանակցային գործընթացին ամենաէական խնդիրն է: Բոլորից շատ նա կարող է ներդրում ունենալ իրավիճակի լիցքաթափման հարցում»,-ասել է նա:

Ենիգոմշյանի խոսքով, իշխանությունները 8-9 օրն է՝ Ժիրայր Սեֆիլյանին պահում են լրիվ մեկուսացման մեջ, փորձում են համոզել Ժիրայր Սեֆիլյանին, որ ինքը հորդորի տղաներին վայր դնել զենքերը: «Ասեմ, որ դրանք թյուր փորձեր են: Ոչ տղաները, ոչ Ժիրայր Սեֆիլյանը, նման քայլի չեն գնա, և հաստատապես ասեմ, որ անգամ եթե Ժիրայր Սեֆիլյանը հեռվից նման հորդոր անի, տղաները չեն գնա այդ քայլին: Ժիրայր Սեֆիլյանը պահանջում էր Սերժ Սարգսյանի և տղաների հետ հանդիպում՝ քննարկելու այս իրավիճակից դուրս գալու միջոցները, որոնք կարող են լինել միայն քաղաքական ճանապարհով: Առանց քաղաքական հանգուցալուծումների այս խնդիրը հանգուցալուծում չի ունենա:  

Սեֆիլյանը միայն ասել է, որ եթե ինքը հնարավորություն ունենա հանդիպել տղաներին, մոտիկից հասկանալ նրանց մտադրությունները, նրանց մաքսիմումն ու մինիմումը (իսկ նրանք հայտարարել են իրենց նպատակները), դրանից հետո հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, այն պահին, երբ նա հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, այդ հանդիպման գլխավոր թեման, ասել է, չի լինելու Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, այլ այս իրավիճակի հանգուցալուծման փորձերը:Սեֆիլյանը միայն դա է ասել, չի ասել, որ ինքը սկզբունքնորեն հետ է կանգնում Սերժ Սարգսյանի հեռացման պահանջից»,-ասաց Ենիգոմշյանը:

Նրա խոսքով, բոլոր հարցերին կարող է պատասխանել Ժիրայր Սեֆիլյանը, բայց նրան հնարավորություն չեն տալիս խոսել ժողովրդի ու լրագրողների հետ:

Ալեք Ենիգոմշյանը կարծիք է հայտնել, որ Խորենացի փողոցում բողոքի գործողությունների մասնակիցների թիվը քիչ-քիչ ավելանում է. ««Նաեւ ասեմ, որ այդ շարքերն ավելի խիտ կլինեին, բայց իսկապես մեծ թվով ակտիվ քաղաքացիներ գտնվում են կամ ֆիզիկապես տուժած վիճակում, կամ ոստիկանությունում»:

Նշենք, որ շուրջ 200 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

Նախօրեին ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը եւ վառվող մեքենան դուրս բերել փողոց: Ենիգոմշյանը հայտարարել է, որ մեքենան այրելը բողոքի նշան էր, քանի որ զինյալներին զրկել են ուտելիքից, բժշկական օգնությունից, անջատել են գնդի էլեկտրամատակարարումը։ Այդուհանդերձ, ըստ նրա, բանակցությունները շարունակվում են:

Հուլիսի 23-ին զինված խումբ ազատ է արձակել վերջին 4 պատանդներին, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ