News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

«ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել քրեական գործով մեղադրյալ Գարեգին Չուգասզյանի եւ մի քանի այլ անձանց մասնակցությամբ իրականացնել քննչական գործողություններ, եւ օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։

Գարեգին Չուքասզյանը, ում նկատմամբ, որպես մեղադրյալի, որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Պարզվել է նաեւ, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին՝ այդպիսով խախտելով ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուքասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,-նշել են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ Չուքասզյանը կալանավորվել էր 2015 թվականին՝ ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար: Նրանից բացի նույն  օրը կալանավորվել էին նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գարեգին եւ Գեւորգ Սարֆարյանները: Մի քանի օր անց սակայն նրանց խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ եւ նրանք ազատ արձակվեցին: Մինչ օրս սույն գործի նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման...
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ...
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Գլխավոր թեման բռնի տեղահանված արցախցիների հետվերադարձի հարցն է։ Նախատեսվում էր, որ Հայաստան...
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Ս.-ի...
«Փաստ». Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է
Բայց նույնիսկ դա չէ հարցը: Հարցն այն է, որ հերթական անգամ կիրառվում են այս իշխանության համար սիրելի ու...
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
Անգամ ԱԱԾ-ի գործառույթների մասով են արեւմտյան պատվիրատուները դերաբաշխում կատարել՝ սահմանադրական...
Ամենաշատ