News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

Հուլիսի 26-ի գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Առավոտյան ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի` Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով եւ ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել եւ բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել:

Բացի այդ գնդի տարածքում հայտնաբերվել են գաղտնի ցուցակներ, որոնց նախնական ուսումնասիրությամբ ենթադրվում է, որ դրանք պատկանում են գործակալների եւ պոռնկությամբ զբաղվողներին: Այդ տվյալների համադրությամբ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այս տարածքում գտնված ՊՊԾ գնդի սպաները, փաստորեն զբաղվել են կավատությամբ: Նշված ցուցակներում գրանցված են 146 ենթադրյալ գործակալներ եւ 35 մարմնավաճառությամբ զբաղվողներ: Կոչ ենք անում շարունակել համախմբման պայքարը: Հաղթանակը շատ մոտ է»:

NEWS.am-ը այս տեղեկությունը փորձեց ճշտել նաև ոստիկանությունից, սակայն ոստիկանության լրատվական ծառայությունից հորդորեցին սպասել իրենց պաշտոնական հաղորդագրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
«Լավ է լինել ոչխարի գլուխ, քան առյուծի պոչ եւ ծառայել իշխանություններին». «Դեդ»
Ես ծնվել եմ կռվելու եւ հաղթելու համար...
«Բերման էինք ենթարկում, որովհետեւ գոռում էին». Անդրիաս Ղուկասյանի գործով ցուցմունք տվեց ավագ սերժանտը
«Ձեր երեւակայությունը պահեք ձեզ»,- պաշտպանին դիմեց մեղադրողը…
Ոստիկանության զորքերի հետեւում էինք, 50 մետր հեռու, բայց քարերը մեզ էլ էին հասնում. Անդրիաս Ղուկասյանի գործով վկա
Ժիրայր Սարգսյանը նշեց, որ ՊՊԾ գնդի կողմից կրակոցների ձայներ էին լսվում…
Շիրխանյանի խոսակցության ձայնագրությունն ապօրինի է, եւ իրավաբանական ուժ չունի. պաշտպան
Հայկ Ալումյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանը այս առումով իրավական որոշում ունի, որով անօրինական է համարում…
Առողջությանս հետ կապված խնդիրը ողբերգական ավարտ կարող է ունենալ. Կարո Եղնուկյանի ահազանգը
արյան մակարդելիության եւ խոլեստերինով պայմանավորված խնդիրների հետ, բավականին բարձրացնում է ինսուլտի եւ սրտի կաթվածի հավանականությունը, որը անխուսափելիորեն կարող է հանգեցնել մահվան...
Չեմ կարա մնամ ու լսեմ էդ կլյաուզնիկ բաները. «Սասնա ծռեր 2»-ով դատաքննությունը մեկնարկեց
Այս գործով արտագնա նիստը նախագահում է դատավոր Արթուր Օհանյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news