Ֆրանսիայի հյուսիսում՝ Նորմանդիայի Ռուան քաղաքի արվարձանի եկեղեցում դանակով զինված երկու անհայտ անձ մարդկանց են պատանդառել, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը:

Նախնական տվյալներով, պատանդների քանակը չորսից վեցն է: Հիմա դեպքի վայրում աշխատում են ոստիկանության լրացուցիչ ուժերը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երկու հարձակվողներին չեզոքացրել են: Կատարվածի մանրամասները դեռ հայտնի չեն:

Հիմա Ֆրանսիայում գործում է արտակարգ դրության ռեժիմ: Անցած տարվա նոյեմբերին ներդրված սահմանափակումները երկարաձգվել են Նիսում հուլիսի 14-ին կատարված ահաբեկչությունից հետո, երբ բեռնատարի անիվների տակ զոհվել է 84 մարդ: Այդ ժամանակ ահաբեկչության համար պատասխանատվություն էր ստանձնել ԻՊ խմբավորումը: