Երեւանի Քանաքեռ վարչական շրջանում գտնվող լողավազանում  այսօր՝ հուլիսի 26-ին, հայտնաբերվել է 11-ամյա տղայի դի: NEWS.am-ին  ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է ժամը 15:00-ին, դեպքի վայր են մեկնել քննիչները: 

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից էլ NEWS.am-ին տեղեկացրին, որ պարզվել է, որ  երեխան ամառանոցային տնակներից մեկի մոտ գտնվող լողավազանում լողալիս խեղդվել է:

11-ամյա երեխան Երեւանի բնակիչ Հ.Շ.-ն է:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները: Հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: