News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի Խորենացի փողոցում առանց դադարի մարդ բերման ենթարկող ոստիկանները քիչ առաջ բերման են ենթարկել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ երկու կարմիրբերետավորներ փորձում էին բռնել դերասանուհու ձեռքերից եւ նրան տանել ներս ոստիկանական արգելապատնեշից։ Նիկոլ Փաշինյանը միջամտեց, ոստիկաններին տեղեկացրեց, թե ում են բերման ենթարկում։ Ոստիկանները մի պահ հեռացան, սակայն կարճ ժամանակ անց բերման ենթարկեցին աշխարհահռչակ դերասանուհուն։ 

Ոստիկանները բերման են ենթարկում անխտիր բոլորին, ովքեր հայտնվում են Խորենացի փողոցում։ Բերման են ենթարկել «Ժառանգություն» կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանին, Արմեն Մարտիրոսյանին, «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանին, «Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանին։

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձում էր ոստիկաններից պարզաբանումներ ստանալ նրանց ապօրինի գործողությունների կապակցությամբ, սակայն որեւէ ոստիկան այդպես էլ չպարզաբանեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ