News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վաղը՝ հոկտեմբերի 10-ին Հայաստանի մայրաքաղաքը նշելու է իր 2792-ամյակը:

Քաղաքում ամենուր տոնական միջոցառումներ են կայանալու: Երեւանի քաղաքապետարանը կազմել է միջացառումների ցանկը եւ այդ կապակցությամբ հոկտեմբերի 10ին փակ կլինեն Փոքր Կենտրոնի մի ամբողջ շարք փողոցներ.

08:30 Փոքր կենտրոնում երթեւեկության դադարեցում

10:00 Շտապօգնության եւ հրշեջ մեքենաների կայանում համապատասխան վայրերում

11:00 Փողոցների եւ արձանների լվացում

12:00 Միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական կենտրոնների գործարկում

12:00-12:30 Թատերականացված ներկայացում Էրեբունի թանգարանի տարածքում

12.30-14:00 Արգիշտի թագավորի  գլխավորությամբ զորախումբի բեմականացված քայլերթ (Էրեբունի թանգարանից դեպի քաղաքապետարան ապա Հանրապետության Հրապարակ)

14:00-15:00 Տոնական շքերթ (Ռուսաստանի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ)

14:00-18:00 Մանկական բեմ-տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, 
ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ եւ հեքիաթների հերոսներ (Կիրովի անվան մանկական զբոսայգի)

15:00 Պարալիմպիկ խաղերի մասնակիցների երթ եւ վազք 2792 մետր (Հաղթանակի կամուրջից մինչեւ Մատենադարան)

15:30 Հեծանվավազք (Մաշտոցի պողոտա)

16:00 Ավանդական «Կոխի» ցուցադրական ելույթներ` «Մարաթուկ» համույթի մասնակցությամբ  (Մաշտոց եւ Բուզանդ փողոցների խաչմերուկ)

17:00-20:30 Վինտ սերֆինգի ցուցադրական մրցումներ (Կարապի լիճ)

15:00-20:30 Վարպետաց քաղաք (Հյուսիսային պողոտա).   

14:00-19:00 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Ֆրանսիայի հրապարակ)

15:00-17:00 Երեւանի վերաբերյալ տեսահոլովակի նկարահանում (Ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտք)

15:00-19:00 Թատերական բեմ - մնջախաղ, բեմականացումներ, էտյուդներ (Առագաստ սրճարանի հարեւանությամբ)

15.00-19:30 Աշխարհի ազգերի բեմ - Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումներ (Անգլիական այգի՝ Սունդուկյան թատրոնի հարեւանությամբ)

15:00-19:30 էստրադային բեմ (Ստ. Շահումյանի անվան հրապարակ). 

19:00-23:00 Երիտասարդական բեմ - DJ-ներ Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից (Ազատության հրապարակ)

19:00-23.00 Ջազ երաժշտության բեմ - Լեւոն Մալխասյան, «Կատուներ», «Time Reporte», (Կասկադ)

19:00-23:00 Ռոք երաժշտության բեմ - Դիվահար, Էսկիդազ, Road movie, Դոգմա, Դորիանս, Էմփիռեյ (Մոսկվա կինոթատրոն). 

19:00-23:00 Դասական երաժշտության բեմ (Կոմիտասի արձանին կից պուրակ)

19:00-23:00 Ազգային երաժշտության բեմ (Մաշտոց եւ Բուզանդ փողոցների խաչմերուկ)

19:00-23:00 Հեղինակային բեմ (Մոսկովյան Պուրակ)

20:30-23:00 Գլխավոր բեմ - արտասահմանյան երգիչներ, բեմականացված շոու ներկայացում (Հանրապետության Հրապարակ)

22:00 Տոնական հրավառություն (Հանրապետության Հրապարակ) 

23:00-01:20 Բնակիչների կենտրոնացված տեղափոխում վարչական շրջաններ

01:00-06:00 Մայրաքաղաքի փողոցների մաքրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ