News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախքան Թուրքիայում ռազմական հեղաշրջումը Անկարան մտադիր էր վերանայել Հայաստանի  հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ձգձգելու քաղաքականությունը։ Այս մասին հուլիսի 28-ին՝ «Թուրքիայում անհաջող ռազմական հեղաշրջում. դրա հետեւանքները հայ–թուրքական հարաբերությունների համար» թեմայով քննարկման ժամանակ, ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ դա պայմանավորված է եղել երկու գործոնով՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմամբ  եւ ամենակարեւորը, Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնմամբ։ «Նախքան հեղաշրջումը շրջանառվում էր գաղափարը, որ պետք է օգտվել Մոսկվայի հետ աշխատելու հնարավորությունից Հայաստանի վրա ճնշում գործադրելու առումով, որի նպատակն էր, ամենայն հավանականությամբ, երկու շրջան հանձնել Ադրբեջանին։ Դա նաեւ պետք է արտահայտվեր Անկարայում հեղաշրջումից  2 օր հետո նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպմանը»,– նշել է Կիրակոսյանը։ Նրա համոզմամբ՝ այստեղ առանցքայինը կլինի Մոսկվայի ներգրավվածությունը։

Փորձագետը նշել է, որ Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի ոչ միայն նրան, թե ինչ է տեղի ունենում անմիջականորեն Թուրքիայում, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղի  հարցում ճնշման եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին նորից ներգրավվելու Թուրքիայի ցանկության վրա։ «Ցավոք, Հայաստանը այս փուլում այնքան էլ լավ չի պատրաստված։ Ներքին վիճակի պատճառով ՀՀ նախագահը՝ որպես հայտնի շախմատիստ, չեղարկել է խաղը։ Իսկ շատ դեպքերում դա կարող է դառնալ հերթական բաց թողած հնարավորությունը»,– եզրափակել է Կիրակոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ