News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 02
USD
404.74
EUR
405.35
RUB
6.72
Տեսնել լրահոսը

Սարի թաղում ոստիկանական գործողությունների հետեւանքով տուժած 17-ամյա Սայաթ Հարությունյանի աչքը հեռացրել են։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է նրա հորեղբայր Կարո Հարությունյանը։

Նա պատմեց, որ Սայաթը Վարդենիսից է եկել քույրերին տեսակցելու, որոնք Երեւանում են ապրում, իսկ այսօր Սարի թաղ էր եկել բարեկամներին տեսնելու։ Ըստ հորեղբոր, նա որեւէ ցույցի չի մասնակցել։

Սայաթ Հարությունյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։

Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ 17-ամյա պատանու վիճակն այս պահին բավարար է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում ժամը 1։30-ի դրությամբ գտնվում է Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետեւանքով տուժած 42 քաղաքացի, ընդհանուր տուժածների թիվը վերջին տվյալով 60 է։ Նրանցից մեկի վիճակը ծանր է, նա 17 տարեկան երիտասարդ է, որի աչքը վիրահատել են: Մյուսների վիճակը գնահատվում է կայուն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Արմեն Բիլյանը արդարացվեց ոստիկանի սպանության համար. նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց
Նա մեղավոր ճանաչվեց այլ արարքներում եւ դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, սակայն վերջնական պատիժ նշանակվեց…
Ամենաշատ