Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին հյուսիսային շրջաններում` օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արեւելյան` 2-7 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում օգոստոսի 2-ի  երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի փոքր հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +17+19, իսկ վաղը ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +22+27,

Կոտայքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +22+27,

Գեղարքունիքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +22+27,

Լոռիում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +22+27,

Տավուշում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +25+30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +22+27,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +29+32,

Արարատում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +31+33,

Արմավիրում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +31+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +22+27,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +31+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +19+23, ցերեկը` +28+32,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +21+23,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +25+28։