Հանրապետության տարածքում օգոստոսի 3-ին հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արեւելյան 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 3-4-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում օգոստոսի 3-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի փոքր հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վրկ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +17+19, իսկ վաղը ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +23+27,

Կոտայքում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +23+27,

Գեղարքունիքում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +23+27,

Լոռիում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +23+27,

Տավուշում՝ գիշերը` +16+20, ցերեկը` +28+33,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +23+27,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +31+33,

Արարատում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +32+34,

Արմավիրում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +32+34,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +23+27,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +32+34,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +16+20, ցերեկը` +32+35,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +24+27,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+33։