News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Twitter-ում ընկերներ են դարձել:

Հոկտեմբերի 10-ին՝ ճանաչված դերասանի՝ Մոսկվա ժամանելու նախօրեին Մեդվեդեւը նրան ավելացրել է իր ընկերների շարքում:

«@Schwarzenegger, «բարի գալուստ Մոսկվա»,- գրել է իր բլոգում Մեդվեդեւը:

«Հենց նոր վայրէջք եմ կատարել Մոսկվայում: Հրաշալի օր է: Անհամբեր սպասում եմ նախագահ Մեդվեդեւի հետ հանդիպմանը»,- գրել է Շվարցենեգերը:

ՌԴ նախագահը Կալիֆորնիայի նահանգապետին վերջին անգամ հանդիպել էր այս տարվա հունիսին: Սիլիկոնային հովիտ այցելության ըթնացքում՝ Twitter-ի կենտրոնակայանում նա սեփական միկրոբլոգ էր բացել, առաջին ռուսական միկրոբլոգը Twitter.com-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ