News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին  որպես ժյուրի հրավիրված հայտնի սերբ  կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան կատաղել է իր նկատմամբ թուրք արվեստագետների եւ քաղաքական գործիչների հայտարարություններից եւ լքել Թուրքիան:

Մինչ մեկնելը,  Կուստուրիցան մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խիստ քննադատել է Թուրքիայի մշակույթի նախարարին, ով հայտարարել էր, թե Կուստուրիցայի պատճառով չի մասնակցի կինոփառատոնին: Կուստուրիցան նշել է, թե Թուրքիայի մշակույթի նախարարին համարում է թշնամի` նման վարվելակերպի համար: «Ամիսներ առաջ  Բուրսա քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ մշակույթի նախարարի համակուսակից Բուրսայի քաղաքապետը ինձ շնորհակալություն էր հայտնել, գրկախառնվել եւ համբուրել: Այս  1,5 ամսվա մեջ ինչ եղավ, որ նախարարը հայտարարում է, թե Կուստուրիցան կա, ինքը չի մասնակցի: Դա խայտառակություն է եւ մեծ սկանդալ»- նշել է կինոռեժիսորը:

Կուստուրիցան խիստ է պատասխանել նաեւ հայտնի թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուին, ով հայտարարել էր, թե հանում է իր ֆիլմը մրցույթից, քանի որ Կուստուրիցան ժյուրի է: «Եթե Քափլանօղլուն ցեղասպանությունների նկատմամբ այդքան զգայուն է, ինչո՞ւ չի խոսում Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունից: Դրանով նա կամբողջացներ մարդկության դեմ իրականացրած հանցանքների իր զգայունությունը: Ես միշտ էլ հայտնել եմ իմ վերաբերմունքը Բոսնիայում մարդկության դեմ իրականացված հանցանքների մասին: Իմ ազգն էլ է դեմ եղել այդ հանցանքներին:  Միեւնույն  ժամանակ Բոսնիայում էլ են մեծ թվով սերբեր սպանել»-նշել է Կուստուրիցան:

Նշենք, որ «Ոսկե նարինջ» փառատոնի կազմակերպիչների կողմից Կուստուրիցային ուղարկված հրավերը դժգոհություն է առաջ բերել կինոյի մի շարք գործիչների, ռեժիսորների եւ Բոսնիայի կանանց մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ՝ կապված սերբամետ հայացքների հետ, որ Կուստուրիցան ուներ նախկին Հարավսլավիայում:

Ի նշան Կուստուրիցայի մասնակցության դեմ բողոքի՝ թուրք հայտնի ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուն ցուցադրությունից հանել է իր «Մեղր» ֆիլմը։ Փառատոնի կազմակերպիչների հասցեին իրենց քննադատությունն են հնչեցրել նաեւ թուրք մի շարք մշակութային, քաղաքական եւ հասարակական գործիչներ։

«Ոսկե նարինջ» փառատոնը կազմակերպել է Անթալիայի քաղաքապետարանը։ Այն կանցկացվի հոկտեմբերի 9-14-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ