Թուրքիան պետք է պատասխանատվության կանչի բոլոր նրանց, ովքեր կանգնած են հուլիսի 15-16-ին երկրում իրականացված հեղաշրջման փորձի հետեւում: Նման կարծիք է հայտնել ԵԽ-ի գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդը թուրք արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսի ընթացքում. նա Անկարա է ժամանել պաշտոնական այցով, հայտնում է DW-ն:
Միաժամանակ Յագլանդն ընդգծել է, որ Անկարան տվյալ գործընթացում պետք է ղեկավարվի օրենքի գերակայությամբ եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:
Նշենք, որ Յագլանդը, որը Թուրքիա է եկել չորեքշաբթի` օգոստոսի 3-ին, եվրոպացի առաջին բարձրաստիճան ներկայացուցիչն է դարձել, որը Թուրքիա է այցելել հեղաշրջման փորձից հետո: