News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանին այսօր` օգոստոսի 5-ին, իրենց շենքի դիմաց երեք երիտասարդ դաժան ծեծի են ենթարկել: NEWS.am-ի հետ զրույցում Հարություն Աղլամազյանի հայրը` Կարեն Աղլամազյանը, պատմեց, որ Հարությունին այսօր որպես վկա տեղափոխել էին ՀՔԾ, գիշերը ժամը 1-ի սահմաններում, երբ Հարությունը տուն է վերադարձել, հարձակվել են նրա վրա եւ ծեծի ենթարկել:

«Զանգեց ասաց, որ գալիս ա, ասացի՝ Հարություն, սպասի, գամ քեզ դիմավորեմ, սիրտս վկայում էր: Արդեն շենքի մոտ էր հասել, երեք տղա մոտեցան, հարցրին` Հարությունը դու ես, ասաց` հա ու սկսեցին ծեծելը: Մինչեւ մեկի ձեռքից էի առնում, մյուսն էր ծեծում: Օգնություն կանչեցի, հետո «Շտապօգնություն», հիմա «Էրեբունի» հիվանդանոցում ենք,սպասում ենք, որ հետազոտվի»,-պատմեց Հարությունի հայրը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ Հարություն Աղլամազյանին օգոստոսի 4-ին, տեղափոխել են Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի ցուցմունք տա վկայի կարգավիճակում:

Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի կալանավորումից հետո, Հարություն Աղլամազյանն էր Երեւանի Ազատության հրապարակից վարում հավաքներն ու երթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ