Պավլիկ եւ Արամ Մանուկյանների վրա կրակել են ոչ թե՝ սպանելու, այլ՝ մինչև կյանքի վերջը հաշմանդամ դարձնելու նպատակով. դա ստոր արարք էր: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
«Լավ է, որ արյունահեղություն չի եղել, բայց ես երբևէ չեմ ներելու Պավլիկ և Արամ Մանուկյանների ստոր խեղումը: Դա ստոր արարք էր, կրակել են պրոֆեսիոնալներ, կրակել են ոչ թե՝ սպանելու, այլ՝ զուտ խեղելու ու մինչև կյանքի վերջը նրանց հաշմանդամ դարձնելու նպատակով»,-ասաց Ալավերդյանը:
Նշենք, որ ներկայումս Պավլիկ եւ Արամ Մանուկյանների վիճակը գնահատվում է ծանր: Պավլիկ Մանուկյանը վիրահատությունների պետք է ենթարկվի:





























