News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական նիստին այսօր՝  օգոստոսի 5-ին, տուժողի իրավահաջորդ Արթուր Սաքունցը սպանված Ավետիսյանների տանը քննչական փորձարարություն կատարելու միջնորդություն ներկայացրեց, նաեւ սպանության օրը հնչած կրակոցի ձայնի ուժգնությունը չափելու միջնորդություն՝ պարզելու դեպքի հանգամանքները:

Նշենք, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ փորձաքննվողի համաձայնությամբ միայն կարող է կատարվել փորձարարություն: Պերմյակովը հրաժարվեց մասնակցել փորձարարությանը եւ դատարանն այդ պատճառաբանությամբ մերժեց  միջնորդությունը:

Տուժողի իրավահաջորդ Արթուր Սաքունցը նաեւ միջնորդությամբ հանդես եկավ՝ անթույլատրելի ճանաչել  ռուսական կողմի ձեռք բերած բոլոր ապացույցները, պատճառաբանելով, որ եղել են երկու քրեական գործեր եւ ռուսական  կողմն իրավունք չուներ քրեական գործ հարուցելու եւ եթե այդ  ապացույցները ձեռք են բերվել այդ քրեական գործի շրջանակում, ուստի ռուսական կողմի ձեռք բերած ապացույցները պետք է  ճանաչվեն անթույլատրելի:

Տուժողի մյուս իրավահաջորդներն ու դատախազը առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ այդ ապացույցները ձեռք են բերվել օրենքով սահմանված  կարգով եւ չեն կարող ճանաչվել անթույլատրելի: Այս  միջնորդությանը, սակայն, միացավ  պաշտպանական կողմը՝  Պերմյակովն ու նրա պաշտպանը, նշելով, որ քանի որ դա Պերմյակովի շահերից է բխում,  ուստի միանում են միջնորդությանը եւ խնդրում, որ այդ ապացույցներն անթույլատրելի ճանաչվեն:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 12-ին:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2015-ի հունվարի 12-ին Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն ու սպանել տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին ու փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Հետո նա դանակով հինգ հարված է հասցրել 6-ամսական Սերյոժա Ավետիսյանին: Յոթ օր անց երեխան մահացել էր հիվանդանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ