ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 5-ին, կազմել է 476.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.14 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.29 դրամ (աճել է 0.51 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 626.54 դրամ (նվազել է 6,56 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.28 դրամ (աճել է 0.12 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 308.54 դրամ, ոսկի՝ 20,856.07 դրամ, պլատին՝ 17,707.19 դրամ։

Օգոստոսի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: