Սարի թաղում հուլիսի 30-ին ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների հետեւանքով աչքը կորցրած անչափահաս Սայադ Հարությունյանն այսօր` օգոստոսի 5-ին, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սայադի հորեղբայրը:
Հիշեցնենք, որ Սայադը Վարդենիսի Շատվան գյուղից է, 11-րդ դասարանում է սովորում։ Այդ օրը Երեւան էր եկել՝ ծննդյան օրվան պատրաստվելու առիթով։ Նա բողոքի ակցիաներով, ցույցերով ու երթերով երբեք չի հետաքրքրվել։ Սարի թաղում հորեղբայրն է ապրում, որոշել էր հորեղբոր որդուն այցելել, սակայն ճանապարհների փակ լինելու պատճառով ցույցի մասնակիցների հետ է բարձրացել։ Հորեղբոր տան փողոցը շփոթել ու մնացել է երթի մեջ։ Ծխանռնակների պայթյունից վնասվել է նաեւ Սայադի ոտքը:
Սայադը արտերկրում բուժումը շարունակելու կարիք ունի, ինչի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունեն ծնողները: Նրան աջակցելու նպատակով Սայադի հոր` Ռոմա Հարությունյանի անունով բացվել են հետեւյալ հաշվեհամարները:
Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ (Acba Credit Agricole bank)
Ստացող՝ Ռոմա Հարությունյան (Beneficiary name: Roma Harutyunyan)
ՀՀ դրամ (AMD) account no: 220199490065138
ԱՄՆ դոլար (USD) SWIFT: AGCAAM22, account no: 220199570122138
Եվրո (EURO) SWIFT: AGCAAM22, account no: 220381650070002
Ռուբլի (Rouble) SWIFT: AGCAAM22, account no: 220381650070958
Հ. Գ. Ուզում եմ, որ ժպիտը անպակաս լինի դեմքիցդ, ապե՛ր ջան:
Հեռ. համարներ`
Հայր` 094812692
Մայր`094632003
Քույրեր`093639527, 077812692



























