Ադրբեջանը եւ Իրանը նախագահ Հասան Ռոհանիի` Բաքու այցի նախօրեին մեքենաների համատեղ արտադրություն են գործարկում, հայտնում է Trend-ը` վկայակոչելով աղբյուրին:
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` Բաքու այցի նախօրեին Իրանի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեն Ադրբեջան կժամանի` մասնակցելու ավտոմեքենաների արտադրության համատեղ ձեռնարկության հիմնաքարի տեղադրմանը: Աղբյուրի համաձայն, իրանական Iran Khodro ավտոարտադրողը եւ ադրբեջանական Azeurocar ընկերությունը իրանական Dena, Rana, Soren եւ Samand ապրանքանիշի մեքենաներ կարտադրեն: Համատեղ ձեռնարկության տարեկան հզորությունը մոտ 10 հազար մեքենա կկազմի: