Հանրապետության տարածքում օգոստոսի 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւելյան 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վրկ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +20+22, իսկ վաղը ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+30,

Կոտայքում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+30,

Գեղարքունիքում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+30,

Լոռիում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +25+30,

Տավուշում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +30+35,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+30,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +19+22, ցերեկը` +33+35,

Արարատում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +35+37,

Արմավիրում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +35+37,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+30,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +35+37,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +18+23, ցերեկը` +33+36,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +13+17, ցերեկը` +27+30,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +19+21, ցերեկը` +30+34։